Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված ավտոմեքենաներ
Հունվարի 18-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 VN 995 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Հունվարի 18-ին, ժամը 14:44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում FORD TRANZIT մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 10-րդ թաղամասի սկզբնամասում արգելափակումից դուրս են բերել FORD TRANZIT մակնիշի 41 LV 004 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Հունվարի 18-ին, ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի 51 OD 051 պետհամարանիշի ավտոմեքենան: