Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի հաղթողները
Իրանի ներկայացուցիչ գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն և Ռուսաստանի ներկայացուցիչ միջազգային վարպետ Կլեմենտի Սիչովը 9 հնարավորից վաստակել են 6.5-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, մրցաշարի հաղթող է հռչակվել Մաղսուդլուն, իսկ Սիչովին բաժին է հասել արծաթե պարգևը:
Արամ Հակոբյանը և Լեհասատանի ներկայացուցիչ Լուկաշ Յարմուլան 6-ական միավորով բաժանել են 3-4-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ լավագույն եռյակը եզրափակել է Հակոբյանը:
Այս արդյունքի շնորհիվ վերջինս լրացրել է գրոսմայստերի նորմա և 18 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը. այն այժմ կազմում է 2497: Սա իր 2-րդ նորման է և ևս մեկը լրացնելուց հետո նրան կշնորհվի գրոսմայստերի տիտղոս: