Համոզված եմ, որ նրա աստղը փայլելու է. Շարմազանովը Մխիթարյանին հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է անվանել
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հենրիխ Մխիթարյանին անվանել է ոչ միայն մեր ֆուտբոլային, մարզական աշխարհի կենդանի լեգեն, այլ նաև հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկը։ ։
«Նա պայծառ, գիտելիքներով անձնավորություն է։ Արտասահմանում ով կշփվի նրա հետ, բարձր կարծիք կունենա մեր ժողովրդի մասին։ Պատահական չէ, որ այս տարի ընտրվել է Հայաստանի լավագույն մարզիկ»,- ասել է Շարմազանովը։
Նրա խոսքով, որ թիմում էլ խաղա Հենրիխ Մխիթարյանը, առնվազն հինգ տարի շատ բարձր մակարդակով խաղալու հնարավորություն ունի յուրաքանչյուր թոփ առաջնությունում։ «Համոզված եմ, որ նրա աստղը փայլելու է»,- նշել է Շարմազանովը։