Ոստիկանությունը որոնում է դրամապանակ գողացած կնոջ (տեսանյութ)
Ոստիկանությունը որոնում է դրամապանակ գողանալու մեջ կասկածվող մի կնոջ:
Ոստիկանության լրատվական ծառայությունը հրապարակել է կնոջ լուսանկարը մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկից և հայտնել, որ նա կասկածվում է մի կնոջ դրամապանակը գողանալու մեջ: Դրամապանակում եղել է 180 հազար դրամ և բանկային քարտ:
Տեսագրության մեջ երևացող կնոջը ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: