Ներկայիս պատգամավորներից ո՞վ է արժանի ԱԺ-ում լինելուն և ինչո՞ւ
Իրականում Շուշան Պետրոսյանի հետ կապված աժիոտաժը բավականին վտանգավոր տենդենց մտցրեց, ըստ որի ստացվում ա՝ «ով պաթետիկ ու ոչ ԱԺ-ական ելույթներ ա ունենում, չպիտի պատգամավոր լինի»:
Ստացվում ա՝ էն մարդիկ, ովքեր քիչ թե շատ «գործնական» ելույթներով են հանդես գալիս, ունեն կոստյում և քաղաքական դիրքորոշում, արդեն իսկ կարող են լինել ԱԺ-ում ու համարվեն պրոֆեսիոնալ պատգամավոր: Գուցե պրիմիտիվ ա հնչում, բայց բավականին շատ կարծիքներ կարդալուց հետո մոտս նման կոնտրաստի տպավորություն ստեղծվեց: Նույն տրամաբանությամբ կարելի ա պնդել, որ եթե բժիշկը կաշառք չի վերցնում ու մի քիչ գլուխ ա հանում դեղերից, իսկ այցելությունների ժամանակ խոսում ա հստակ ու «գործնական», արդեն իսկ լավ բժիշկ ա:
Ըստ իս՝ պատգամավորը նույքան պրոֆեսիոնալիզմ պահանջող մասնագիտություն ա, որքան բժիշկը, փրկարարը, ծրագրավորողը և այլն...
Ուստի կխնդրեմ այն մարդկանց, ովքեր համարում են, որ Շուշան Պետրոսյանը չպիտի լինի ներկայիս ԱԺ-ում, բերել գոնե 15-20 (131-ից 15-20 նշելը պիտի որ բարդ չլինի ԱԺ գիտակների համար) պրոֆեսիոնալ պատգամավորի օրինակ՝ ցանկալի ա հիմնավորումով:
Մհեր Խաչատրյան. Ֆեյսբուք: