Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վաճառքը մեր պետության համար աննշան միջոցներ են. Արմեն Հայրապետյան
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայնտել է, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է վաճառել ոչ իրացվելի անգույն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը՝ իրացվելի թանկարժեք մետաղների հետագա ձեռքբերման նպատակով:
Նա հավելել է, որ մշակութային և պատմական արժեք ունեցող թանկարժեք քարերը չեն վաճառվի: «Մեր երկրի համար, որի միայն մաքսատուրքերից ստացված տարեկան եկամուտը 2017 թվականին կազմել է 1 տրիլիոն 156 միլիարդ դրամ, դրանք աննշան միջոցներ են, որոնք, անկեղծ ասած, պետության մակարդակով գործնականում որևէ լուրջ խնդիր չեն լուծում»,- պարզաբանեց Հայրապետյանը: Ընդ որում, պաշտոնյան նշեց, որ պետությունը ընդհանուր առմամբ 1.9 միլիարդ դրամի թանկարժեք, կիսաթանկարժեք մետաղներ և քարեր ունի, որից 1.5 միլիարդինը իրացվելի չէ: Որպես կանոն, իրացվելի է համարվում սալիկների տեսքով ոսկին:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակով է պետությունը պատրաստվում վաճքի հանել այդ ապրանքները, Հայրապետյանը պարզաբանեց, որ դրանք պահվում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի համար, եթե երկրին որևէ բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների պատճառով լրացուցիչ միջոցներ պետք լինեն: Այդ ապրանքների իրացման համար, որոնք պետությունը ստացել է հանրապետության տարածքում անօրինական կերպով ներկրված ապրանքների առգրավման միջոցով կամ որպես նվիրատվություն, նախատեսված էր 4 տարի: Ինքը՝ պաշտոնյան, չի հավատում, որ այդ ապրանքներն ամբողջությամբ կվաճառվեն: Սակայն, չնայած դրան, դրանք վաճառվելու են շուկայական արժեքով՝ աճուրդի միջոցով: