Ինչ ավտոմեքենայով է Մխիթարյանը գնացել «Մանչեսթեր Յունայթեդի» այսօրվա մարզմանը (լուսանկարներ)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր մասնակցել է «Քերինգթոն» մարզաբազայում տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը:
Ժոզե Մոուրինյոյի թիմը նախապատրաստվում է հունվարի 20-ին կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Բարնլիի» հետ արտագնա մրցավեճին:
Հայ ֆուտբոլիստը մարզմանը ներկայացել է սպիտակ «Մերսեդեսով»: Ինչպես հայտնում է mirror.co.uk-ը մարզվելով «Յունայթեդի» կազմում Մխիթարյանը շարունակում է մտորել Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու վերաբերյալ: Սպասվում է, որ առաջիկա օրերին հայ ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ: