«Մխիթարյանը գալիս է, դա իմ որոշումն է»․ Արսեն Վենգերին դուր է գալիս Մխիթարյանը
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին: «Այո, Մխիթարյանը գալիս է «Արսենալ», դա իմ որոշումն է: Մխիթարյանին շատ եմ հավանում, ես հետևել եմ նրան դեռևս այն ժամանակ երբ խաղում էր «Բորուսիայում»:
Նա հիանալի խաղացող է և համապատասխանում է մեր թիմի խաղաոճին»,- ասել է Վենգերը նշելով, որ հայ ֆուտբոլիստի հետ լուծվել են նաև ֆինանսական խնդիրները:
«Աշխատավարձը խնդիր չէ»,- նշել է Վենգերը ավելացնելով, որ գործարքը ամենայն հավանականությամբ կկայանա առաջիկա ժամերի ընթացքում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանն «Արսենալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ։ Նա 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։