Նազենի Հովհաննիսյանը չի կարողանում վերականգնել իր Instagram-ի էջը (լուսանկար)
Հունվարի 14-ից Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի էջն անհասանելի է. այն կոտրել են հաքերները՝ փոխելով անվանումն ու հեռացնելով Նազենիի լուսանկարները:
Դերասանուհին դեռ չի կարողանում վերադարձնել իր էջը: Նա վերագրանցվել է սոցկայքում և գրառում արել՝
«Նրանք կոտրել և գողացել են իմ Instagram-ի էջը, ջնջել են իմ բոլոր լուսանկարներն ու ինֆորմացիան: Ես փորձում եմ վերականգնել այն, պատասխանի եմ սպասում Instagram-ից և Facebook-ից»,- գրել է Նազենին՝ հավելելով, որ հաքերներին հաջողվել է կոտրել իր էջը՝ verification link (հաստատման հղում) ուղարկելով:
Նշենք, որ ավելի վաղ կոտրել էին Էրիկի, Սիլվա Հակոբյանի, Եվա Ռիվասի Instagram-ի էջերը, որոնք շատ արագ վերականգնվել են: