Կառավարությունը նահանջե՞ց․ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը ժամանակավոր կլինի
Կառավարությունը հունվարի 18-ի նիստին հավանության է արժանացրել ապրիլի մեկից հոկտեմբերի մեկը աջ ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների ժամանակավոր արգելքի մասին օրինագիծը։
Վերանայված օրինագիծը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ մասնավորապես, նախատեսվում է աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման արգելք մտցնել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 9-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգն հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ մտցնելը և այն երկրների ցուցակի լրացումը, որոնք արգելում են կառավարման աջ ղեկային համակարգով տրասպորտային միջոցների շահագործումը։ Սրա հետ մեկտեղ նման ավտոմեքենաների սեփականատերերը կարող են անսահմանափակ շահագործել, հաշվառել, գրանցել, վերագրանցել իրենց մեքենաները։ Մինչև ապրիլի մեկը ներկրված ավտոմեքենաները աատորեն կարող են շահագործվել ու վաճառվել։