«Հարսանեկան նվեր». Լոնդոնում ընձառյուծին անվանակոչել են ի պատիվ Հարրի Մեգան Մարքլի
Լոնդոնի կենդանաբանական այգիներից մեկում ընձառյուծ է ծնվել, որին անվանակոչել են ի պատիվ Հարրի Մեգան Մարքլի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ նորածինն այժմ ապրում է մոր հետ: Կենդանաբանական այգու աշխատակիցներն ուրախ են այն բանի համար, որ մայրը հետևում է ձագին:
-Մայրը շատ ուշադիր է Մեգանի նկատմամբ: Լիզոիմ է նրան, ուշադիր հետևում է, թե երբ է քնում,- ասվում է կենդանաբանական այգու հայտարարության մեջ:
Կենդանաբանական այգու ղեկավարույունը հույս ունի, որ ապագա հարսին դուր կգա «հարսանեկան նվերը», որը տեղի կունենա 2018 թվականի մայիս ամսին:
Կենդանին պատկանում է ընձառյուծների ընտանիքի հազվագյուտ հանդիպող տեսակին, որը գտնվում է անհետացման վտանգի տակ: Վայրի բնության մեջ այս կենդանատեսակից հանդիպում է մոտ 25 հազար հատ: