Ադրբեջանական մարտական հենակետից արձակված կրակոցի հետևանքով Տավուշում ՊՆ 30-ամյա ծառայող է վիրավորվել
Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Նա տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիճակը կայուն է: