Քիմն ու Քանյեն հրաժարվում են վաճառել նորածին դստեր լուսանկարները «բարոյական սկզբունքներից» ելնելով
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կարող են հսկայական գումարներ աշխատել իրենց նորածին երեխայի լուսանկարների վաճառքից, ում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Շատ պարբերականներ արդեն սկսել են առաջինը երեխայի լուսանկարը հրապարակելու պայքարը: Գինը տատանվում է 2-ից 5 միլիոն դոլարի սահմանում:
Միաժամանակ Քիմի և Քանյեի համար գումարը հազիվ թե նշանակություն ունենա և հավանաբար նրանք չեն համաձայնի ԶԼՄ-ներիի առաջարկներին: Առաջնեկի ծննդից հետո երկու ամիս շարունակ Քիմը թաքցնում էր նորածին Նորթին հանրության ուշադրությունից: Նույնը տեղի ունեցավ նաև 2015 թվականին, երբ ծնվեց Նորթը: