Վրաերթ Հալաբյան փողոցում. տուժածը հոսպիտալացվել է
Հունվարի 17-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Renault Symbol» մակնիշի 35 CN 366 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1978 թ. ծնված Ա. Ս.) վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Ս. Ս.-ին:
Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: