Վենեսուելան և Նիկարագուան պատրաստ են ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին
Վենեսուելայի և Նիկարագուայի նախագահներ Նիկոլաս Մադուրոն և Դանիել Օրտեգան հայտարարել են, որ պատրաստ են ապաստան տրամադրել ԱՄՆ նախկին հետախույզ Էդվարդ Սնոուդենին: Ինչպես այսօր տեղեկացրել է Рейтер գործակալությունը, լատինաամերիկյան այս երկրների առաջնորդները ստացել են համապատասխան հարցում Սնոուդենի կողմից:
«Որպես Վենեսուելայի նախագահ և առաջնորդ, ես որոշում եմ կայացրել ապաստան տալ երիտասարդ Սնոուդենին, որպեսզի նա կարողանա լինել Բոլիվարի և Չավեսի հայրենիքում»,- հայտարարել է Նիկոլաս Մադուրոն:
Դրանից կարճ ժամանակ առաջ Դանիել Օրտեգան ևս հայտարարել էր, որ ստացել է հարցում Սնոուդենի կողմից և մտադիր է տալ իր համաձայնությունը: «Մենք բաց երկիր ենք և հարգանքով ենք վերաբերում ապաստանի առաջարկներին: Բնականաբար, մենք հպարտությամբ կընդունենք Սնոուդենին»,-ասել է Oրտեգան: