Ոստիկանության խմած բարձրաստիճան պաշտոնյան մեքենայով մխրճվել է Նազարբաևի առանձնատան պարիսպների մեջ (լուսանկարներ)
Աստանայում խմած ոստիկանը մեքենայով մխրճվել է նախագա Նազարբաևի առանձնատան պարիսպների մեջ: Այս մասին գրում է Tengrinews.kz-ը:
Նա թեթև «Porsche Cayenne» մեքենայով է եղել: Պատահարը տեղի է ունեցել հունվարի 17-ի գիշերը:
Ղեկին, ինչպես հաղորդել են երկրի ՆԳՆ-ում, ճանապարհային ոստիկանության տեսուչ է եղել, ավագ լեյտենանտ: Տուժածներ չկան:
Ինչպես հայտնել է «Интерфакс» գործակալությանը, վթարի պահին ոստիկան Իմանբեկովը սթափ չի եղել: