Ադրբեջանական «սև հունվարը»․ զգուշացում հայ օգտատերերին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է․
«Հարգելի հայրենակիցներ, նկատվում է ադրբեջանական և դրանց աջակցող մի քանի թուրքական հաքերային խմբերի ակտիվացում հայաստանյան կիբեր֊տարածքում։
Կարծում եմ, կապված է ադրբեջանական «սև հունվարի» հետ, որն իրենք նշում են հունվարի 20֊ին։ Այս օրերնի սովորաբար իրենք ամենաակտիվն են լինում ֊ այսպիսինն են իրենց բնական ռիթմերը։ Չնայած, վերջին երկու տարվա ընթացքում նկատելի ավելի պասիվ էին, այս տարի, կարծում եմ, կարելի է սպասել քխիկների իրենց կողմից։ Նենց որ զգուշավոր լինելը վատ չի լինի»: