Ջիգարխանյանի նախկին կինը հրաժեշտ է տվել հարազատներին. նա տեղափոխվում է ծերանոց
Ջիգարխանյանի նախկին կինը «Пусть говорят» հաղորդման հերթական թողարկման հյուրն է դարձել: Տատյանա Վլասովան սենսացիոն հայտարարություն է արել: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Տիկինը որոշել է բնակություն հաստատել ծերանոցում, որպեսզի կյանքի մնացած օրերն անց կացնի հատուկ մասնագիտացված հաստատությունում:
«Եթե այդպես ստացվի, ես ամբողջովին հանգիստ կերպով կանեմ դա: Ես այնքան հարուստ եմ իմ ներսում, որ ինձ համար մեկ է, թե ես որտեղ կգտնվեմ, կարևորն այն է, որ ես ինչ պահպանեմ, չդառնանամ, ինձ հետաքրքիր է ամեն ինչ, բացի տանջանքների խցից»,- նշել է Տատյանա Սերգեևնան:
Նա խոստովանել է, որ գնալու տեղ չունի: Ամերիկայում Ջիգարխանյանի հետ ստեղծած տունը նա վաճառել է, իսկ կենտրոնում գտնվող իր բնակարանի կեսը պատկանում է օտար մարդկանց: Կարծես թե Տատյանա Վլասովայի այս խոսքերը հարազատներին ուղղված հրաժեշտի խոսքեր են: