Իմ տղան անպայման կգնա ծառայության. Շուշան Պետրոսյանը պատասխանել է որդու մասին քննարկումներին
Հայտնի երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը News.am–ի հետ զրույցում վստահեցրել է՝ որևէ մեկին չի դիմել, որ որդին ծառայությունից ազատվի։ Ասել է, որ նա 19 տարեկան է, սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ավարտելուց հետո կգնա ծառայության։
«Ոնց կարելի է որեւէ օգտատիրոջ սուբյեկտիվ կարծիքը վերցնել ու տարածել։ Իմ որդին 19 տարեկան է, Գեղարվեստի ակադեմիայում 2-րդ կուրսում է։ Նա կգնա անպայման, կավարտի կգնա ծառայության»,-ասել է Շուշան Պետրոսյանը։
Մանրամասները՝ այստեղ: