Մխիթարյանը բաց է թողել «ՄՅՈւ»-ի այսօրվա մարզումը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ժամանել էր թիմի մարզաբազա:
Հայ կիսապաշտպանը ժամանել է «Քերինգթոն», սակայն չի մասնակցել թիմի մարզմանը: Այս մասին հայտնել է «Metro»-ն:
Աղբյուրը հիմնավորում է իր հաղորդագրությունը նրանով, որ Մխիթարյանը բացակայել է թիմի մարզման լուսանկարներից: Նրա գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել էր, որ «ՄՅՈւ»-ն չի գնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերն այնքան ժամանակ, քանի դեռ Մխիթարյանը որոշում չի կայացրել պայմանագրի կետերի մասին լոնդոնյան ակումբի հետ: