«Արսենալն» ու Հենրիխ Մխիթարյանը կկնքեն 4 տարվա պայմանագիր. «Transferchecker»
Լոնդոնի «Արսենալն» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել պայմանագրի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Transferchecker-ը:
Կողմերը կկնքեն չորս տարվա պայմանագիր: Հենրիխ Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը «Արսենալում» կկազմի 130 հազար ֆունտ ստերլինգ՝ չհաշված բոնուսները:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» ներառված է լոնդոնյան ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքում:
BREAKING: Arsenal have agreed personal terms with Henrikh Mkhitaryan.
— Transfer News (@TransferChecker) 17 января 2018 г.
£130,000 per week basic, plus bonuses which will make him Arsenal's highest earner based on performances. 4 year deal. #AFC #MUFC pic.twitter.com/ZihrNMp7Jo