Ոստիկանների հետ ընդհարման հետևանքով 7 բուդդիստ-ցուցարարներ են սպանվել
Մյանմայում Ռաքհայն նահանգի 7 բնակիչ մահացել է ցուցարարների և ոստիկանության ընդհարման պատճառով‚ հայտնում է РИА Новости-ն:
Ընդհարումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան: Ավելի քան 5 հազար բուդդիստ ազգային սեպարատիստական կարգախոսներով դուրս էին եկել ցույցի‚ որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության հետ:
Ցուցարարները սկսել են ոստիկանների վրա քարեր գցել՝ վիրավորելով ավելի քան 20 ոստիկանի‚ որից հետո ոստիկանները կրակ են բացել: 7 ցուցարարներ սպանվել են և 13-ը վնասվածք ստացել:
Նշենք‚ որ 1948-ից բուդդիստ արականցիները (Ռաքհայնի բնակիչները)‚ երբ Մյանման ազատագրվեց Մեծ Բրիտանիայից‚ սկսել են սեպարատիստական շարժումը՝ նահանգի անկախության պահանջով:
Այս ցույցի պատճառներից մեկը‚ ամենայն հավանականությամբ‚ Բանգլադեշից շուրջ 650 հազար ռոխինջների ներգաղթն է: