Operativ.am | Այսօր Կոնստանտին Ստանիսլավսկու ծննդյան օրն է
Երևան, 20.Օգոստոս.2018, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդը տ... 6 ժամով կդադարեցվի Սարի թաղի գազամատակարարում... Դատական գործերի և օրինական ուժի մեջ մտած դատա... Ռուսաստանում ոստիկաները օդանավակայանում ծեծել... Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինութ... Նազենի Հովհաննիսյանի գրառումը Թող որևէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում ի... Հյուսիս-հարավի նախագիծը փոփոխվել է հնավայրերը... Թե ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասի... ԱՄՆ-ի զինծառայողները կմնան Իրաքում Ռուսաստանի Բանկը բանկոմատ է տեղակայել Գյումրի... Թունավորում Արցախում. քաղաքացիները հիվանդանոց... Սերժ Սարգսյանը ևս պետք է քրեական հետապնդման ե... Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ընդունել ... Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հա... Նրանց նպատակը Թուրքիան և մեր ազգը ծնկի բերելն... Ֆրանսիայի նախկին նախագահը հանգստանում է Թուրք... Դատարանը պետք է այդ որոշումը կայացնի, Քոչարյա... Մարտունում մաս-մաս զորակոչիկի հորից ստացել է ... Չինաստանում երեք հաքերներ գողացել են ավելի քա... Տվերում առևտրի կենտրոն է այրվել Մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստու... Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առ... Վստահելով Գ.Ծառուկյանին՝ կորեացի խոշոր գործար... Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բ... ՌԴ Լենինգրադյան մարզում հայաստանցի է սպանվել ... Մարտի 1-իգործով մեղադրանք է առաջադրվել Հովիկ ... Հրդեհ է բռնկվել Երևանի Լորիս Մելիքովի փողոցի ... Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դ... «Ժառանգություն» – ն ամեն ինչ կանի, որ հեղափոխ... Մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի ... Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակահատված... «Երկնքից ընկած» ոչխարը վնասել է դեռահասին Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից... Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ) Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը... Չինաստանը իր զինվորականներին Սիրիա չի ուղարկի Իվետա Մուկուչյանի վառ դիմահարդարումը (լուսան... Վլադիմիր Պուտինը կմասնակցի մեկ այլ հարսանիքի ... Կոտայքում դանակահարել են հորն ու որդուն Թբիլիսիում ավտովթարից տուժած հայերից մի քանիս... Հունաստանը դուրս եկավ միջազգային ֆինանսական օ... Ալթայում զբոսաշրջիկը խեղդվել է նավավարության ... Խաչատուրյանը քույրերին ծեծել է աթոռակով, բանա... Անկարայում գնդակոծել են ԱՄՆ դեսպանատունը Մեքենան մոտ 200 մետր սահել է ձորը. կան վիրավո... Երևանում ամբողջությամբ այրվել են մեքենայի բեռ... «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնա... Թբիլիսիում ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ ... ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. ուղևորները հ... Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ` ... Թրամփը փոխել է Սպիտակ տան կահույքը Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ մա... Շվեյցարիայում քաղաքացիություն չեն շնորհել մու... Շքեղ զգեստով Քիմ Քարդաշյանը և հողաթափերով Քան... Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լու... Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հե... 840 կամուրջ Ֆրանսիայում կանգանծ են փլվելու վտ... «Օրենքով գողերի»՝ վերջին տարիների ամենախոշոր ... Մասսայական մեծ չափաբաժնի թմրանյութի դեպք՝ ԱՄՆ... Սքարլեթ Յոհանսոնը՝ 2018-ի ամենաբարձր վարձատր... Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը նշել են դստեր ծն... Վաշինգտոնը զգուշանում է 2018 թվականի ընտրությ... Կատալոնիայի ղեկավարը խոստացել է ամեն ինչ անել... Ջենովայում ավարտվել են փրկարարական աշխատանքնե... 4,8 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա... Պուտինը «շատ բարի» է անվանել Ավստրիայի արտգոր... Էրդողանին վարկային գործակալությունները չեն հ... Քանի գործ են վավերացրել Հայաստանի նոտարները, ... Պուտինի բաժակաճառը՝ Ավստրիայի արտգործնախարարի... Ինչ են քննարկել Պուտինն ու Մերկելը Թրամփը բարկացել է ամերիյան լրատվամիջոցների վր... Մահվան ելքով վթար Արագածոտնում. 1 զոհ, 3 վիրա... Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամո... ԿԳ նախարարը կոչ է անում աջակցել ներգաղթյալ եր... Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը՝ ուղիղ եթերում Երևանում անցկացվել է գարեջրի 5-րդ հոբելյանակա... Մասիսում այրված դի է հայտնաբերվել Կենտրոնական բանկը կասեցրել է «Տեր-Եսայան ասոց... Պատահար Կոտայքում. 22-ամյա հարբած երիտասարդը ... Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ հղիացել է ... Սենոր Հասրաթյանի զգուշացումը՝ Բաքվի տաքգլուխն... Բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք, անհ... Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ) Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետի՝ ... Մեծահարուստի՝ աղքատ կինը Իրանն օգոստոսի 22-ին կներկայացնի նոր կործանիչ Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 վիրավորների... Քաղաքացի Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առա... Արայիկ Հարությունյանը հանդիպել է Իրանի դեսպա... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բ... Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին՝ երկրում իշխանո... Հնդկաստանում տեղատարափ անձրևներից զոհվել է 35... Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել... Արիզոնա նահանգում միաժամանակ հղիացել է նույն ... Պուտինի գերմաներենով կենացը Ավստրիայի ԱԳ նախա... «Արարատ»-«Շիրակ». մեկնարկային կազմեր, ուղիղ ե... «Ձերը Մարտի 1, Տուշոնկա, Սաքուլիկն են». Ալեն ...

Այսօր Կոնստանտին Ստանիսլավսկու ծննդյան օրն է

Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։ Ընդունել է Ստանիսլավսկի կեղծանունը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։

Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը՝ Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թվականից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878–81 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։

Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, բեմադրել առաջին ներկայացումը՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը՝ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ՝ բացահայտելու մարդու ներաշխարհը։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։ Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։

1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը՝ դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։

1918 թվականին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թվականին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։ Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։ Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը։ Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։ Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թվական) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թվական) գրքերը։ Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թվական)։

1948 թվականին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։ Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թվական)։

դիտվել է 511 անգամ
loading...
Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդը տ... 6 ժամով կդադարեցվի Սարի թաղի գազամատակարարում... Դատական գործերի և օրինական ուժի մեջ մտած դատա... Ռուսաստանում ոստիկաները օդանավակայանում ծեծել... Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Քաղաքաշինութ... Նազենի Հովհաննիսյանի գրառումը Թող որևէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում ի... Հյուսիս-հարավի նախագիծը փոփոխվել է հնավայրերը... Թե ինչ նպատակ է հետապնդում խուզարկության մասի... ԱՄՆ-ի զինծառայողները կմնան Իրաքում Ռուսաստանի Բանկը բանկոմատ է տեղակայել Գյումրի... Թունավորում Արցախում. քաղաքացիները հիվանդանոց... Սերժ Սարգսյանը ևս պետք է քրեական հետապնդման ե... Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ընդունել ... Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հա... Նրանց նպատակը Թուրքիան և մեր ազգը ծնկի բերելն... Ֆրանսիայի նախկին նախագահը հանգստանում է Թուրք... Դատարանը պետք է այդ որոշումը կայացնի, Քոչարյա... Մարտունում մաս-մաս զորակոչիկի հորից ստացել է ... Չինաստանում երեք հաքերներ գողացել են ավելի քա... Տվերում առևտրի կենտրոն է այրվել Մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստու... Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առ... Վստահելով Գ.Ծառուկյանին՝ կորեացի խոշոր գործար... Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բ... ՌԴ Լենինգրադյան մարզում հայաստանցի է սպանվել ... Մարտի 1-իգործով մեղադրանք է առաջադրվել Հովիկ ... Հրդեհ է բռնկվել Երևանի Լորիս Մելիքովի փողոցի ... Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դ... «Ժառանգություն» – ն ամեն ինչ կանի, որ հեղափոխ... Մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի ... Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակահատված... «Երկնքից ընկած» ոչխարը վնասել է դեռահասին Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից... Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը (ուղիղ) Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը... Չինաստանը իր զինվորականներին Սիրիա չի ուղարկի Իվետա Մուկուչյանի վառ դիմահարդարումը (լուսան... Վլադիմիր Պուտինը կմասնակցի մեկ այլ հարսանիքի ... Կոտայքում դանակահարել են հորն ու որդուն Թբիլիսիում ավտովթարից տուժած հայերից մի քանիս... Հունաստանը դուրս եկավ միջազգային ֆինանսական օ... Ալթայում զբոսաշրջիկը խեղդվել է նավավարության ... Խաչատուրյանը քույրերին ծեծել է աթոռակով, բանա... Անկարայում գնդակոծել են ԱՄՆ դեսպանատունը Մեքենան մոտ 200 մետր սահել է ձորը. կան վիրավո... Երևանում ամբողջությամբ այրվել են մեքենայի բեռ... «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը կմասնա... Թբիլիսիում ավտովթարի հետևանքով տուժել են ՀՀ ... ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. ուղևորները հ... Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ` ... Թրամփը փոխել է Սպիտակ տան կահույքը Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ մա... Շվեյցարիայում քաղաքացիություն չեն շնորհել մու... Շքեղ զգեստով Քիմ Քարդաշյանը և հողաթափերով Քան... Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լու... Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբների հե... 840 կամուրջ Ֆրանսիայում կանգանծ են փլվելու վտ... «Օրենքով գողերի»՝ վերջին տարիների ամենախոշոր ... Մասսայական մեծ չափաբաժնի թմրանյութի դեպք՝ ԱՄՆ... Սքարլեթ Յոհանսոնը՝ 2018-ի ամենաբարձր վարձատր... Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը նշել են դստեր ծն... Վաշինգտոնը զգուշանում է 2018 թվականի ընտրությ... Կատալոնիայի ղեկավարը խոստացել է ամեն ինչ անել... Ջենովայում ավարտվել են փրկարարական աշխատանքնե... 4,8 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա... Պուտինը «շատ բարի» է անվանել Ավստրիայի արտգոր... Էրդողանին վարկային գործակալությունները չեն հ... Քանի գործ են վավերացրել Հայաստանի նոտարները, ... Պուտինի բաժակաճառը՝ Ավստրիայի արտգործնախարարի... Ինչ են քննարկել Պուտինն ու Մերկելը Թրամփը բարկացել է ամերիյան լրատվամիջոցների վր... Մահվան ելքով վթար Արագածոտնում. 1 զոհ, 3 վիրա... Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամո... ԿԳ նախարարը կոչ է անում աջակցել ներգաղթյալ եր... Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը՝ ուղիղ եթերում Երևանում անցկացվել է գարեջրի 5-րդ հոբելյանակա... Մասիսում այրված դի է հայտնաբերվել Կենտրոնական բանկը կասեցրել է «Տեր-Եսայան ասոց... Պատահար Կոտայքում. 22-ամյա հարբած երիտասարդը ... Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ հղիացել է ... Սենոր Հասրաթյանի զգուշացումը՝ Բաքվի տաքգլուխն... Բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք, անհ... Ադամ Սահակյանի ծննդյան օրն է (տեսանյութ) Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետի՝ ... Մեծահարուստի՝ աղքատ կինը Իրանն օգոստոսի 22-ին կներկայացնի նոր կործանիչ Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 վիրավորների... Քաղաքացի Արթուր Բաղդասարյանին մեղադրանք է առա... Արայիկ Հարությունյանը հանդիպել է Իրանի դեսպա... Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բ... Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին՝ երկրում իշխանո... Հնդկաստանում տեղատարափ անձրևներից զոհվել է 35... Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել... Արիզոնա նահանգում միաժամանակ հղիացել է նույն ... Պուտինի գերմաներենով կենացը Ավստրիայի ԱԳ նախա... «Արարատ»-«Շիրակ». մեկնարկային կազմեր, ուղիղ ե... «Ձերը Մարտի 1, Տուշոնկա, Սաքուլիկն են». Ալեն ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan