Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին: Այս մասին հայտնել է «Sky Sports»-ը:
Եթե տրանսֆերը կայանա, ապա Լոնդոնի ակումբ կտեղափոխվի «Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ այս փոխանակումը կկայանա, եթե հայ կիսապաշտպանը որոշի տեղափոխվել «Արսենալ»: