Հային հայրենասիրություն քարոզելը դա նույնն է, թե կոշկակարին սովորեցնես, թե կոշիկդ կոնկրետ ինչ սոսինձով կպցնի
Հային հայրենասիրություն քարոզելը դա նույնն է, թե կոշկակարին սովորեցնես, թե կոշիկիդ տաքացում կոնկրետ ինչ սոսինձով կպցնի: Հիմա ամբիոնի մոտ կանգնել ու ասել՝ սիրեք էս երկիրը, մի քիչ սխալ է հնչում:
Այնպես է ստացվել, որ կյանքի բերումով բոլորն էլ սիրում են երկիրը ու դա մեկ անգամ չի ապացուցել են: Ուրի էլ ինչպե՞սն են սիրում երկիրը , երբ նրա համար գնում են զոհվելու: Աշխարհի բոլոր անկյուններից այդ նույն մարդիկ, ում ամբիոնից երկիր սիրել են պարտավորեցնում, գալիս էին այդ երկրի սահմանները պահելու, երբ այդ նույն ամիոններում կանգնած շատ մարդիկ վախից պախկվում էին իրենց տան դիվանի հետևում: Ուրիշ էլ ինչպե՞ս պետք է սիրեն երկիրը, որ այսքան անարդարությունները հանդուրժելով դեռ ապրեն ու փորձեն մի բան ավել ստեղծեն այս երկրում:
Երկիրը, հայրենիքը բոլորն էլ սիրում են, այլ հարց է , որ երկիր ու հայրենիք ասելով դուք նկատի ունեք կոնկրետ անձանց, կոնկրետ մարդկանց պաշտանմունք: Կարող են չսիրել ամբիոն կանգնածին, նախարարին, պատգամավորին, վարչապետին ու նախարարներին, բայց դա երկրի հետ ոչ մի կապ չունի:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք