Վրաստանում հարձակման ենթարկված հայաստանցի գործարարը դուրս է գրվել
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը։ Տուժածն իրեն լավ է զգում։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում իրավապահ մարմինների հետ: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ Վրաստանում Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել էին հայաստանցի գործարարի վրա և նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել՝ 11 հազար դոլար: