Մխիթարյանի տեղափոխության գործարքն ավարտված է. ֆրանսահայ մարզական լրագրող
Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է ֆրանսահայ մարզական լրագրող Տիբո Վեզիյանը:
«Գործարքն ավարտված է: Մխիթարյանը կտեղափոխվի «Արսենալ», իսկ Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանչեսթերյան ակումբը որոշալի լրացուցիչ գումար կվճարի լոնդոնցիներին»,- գրել է Վեզիրյանը:
«Daily Star»-ը գրում է, որ գործարքը մոտ է ավարտին: