Հնդկաստանի բնակիչը մահացել է կոբրայի խայթոցից‚ որի բերանը ցանկանում էր կարել (տեսանյութ‚ 16+)
Արևելյան Հնդկաստանի բնակիչը մահացել է այն բանից հետո‚ երբ նա բռնել է թունավոր կոբրայի վզից և փորձել կարել կոբրայի բերանը թելով և ասեղով‚ հայտնում է Mirror-ը:
Կոբրան հասցրել է խայթել Բհոլա Նաթ անվամբ տղամարդուն‚ վերջինս էլ սկզբնական շրջանում ուշադրություն չի դարձրել խայթոցին‚ քանի դեռ իր վիճակը չի վատացել:
Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին: