Ավտովթարից մահացած ԳՇ պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Operativ.am-ն այսօր հայտնել էր, որ ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշերով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։
Տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացել է վարորդ, Ռոբերտ Գալստյանը: Տեղեկացրել էինք, որ Ռոբերտ ԳալստյանըՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին էր:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Գալստյանի հոգեհանգիստը տեղի կունենա` Նոր Նորքի Սբ,.Սարգիս եկեղեցում վաղը՝ 17.01.2018 ժամը 17:30 -ից։ Հուղարկավորության արարողությունը` 18.01. 2018, ժամը 13:00 Մարալիկ քաղաքի գերեզմանատանը։