Լիբիայում ահաբեկիչները հարձակվել են օդանավակայանի վրա. կա առնվազն 20 զոհ
Երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին‚ Լիբիայի մայրաքաղաք Միթիգում միջազգային օդանավակայանի վրա հարձակում է գործել զինված խմբավորումը: РИА Новости-ն հայտնում է‚ որ օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:
Նշվում է‚ որ հարձակումը կատարվել է զենքի տարբեր ձևերի կիրառմամբ: Ըստ ԶԼՄ-ների՝ ներսում գտնվող մարդկանց հաջողվել է տարհանել‚ սակայն առնվազն 20 մարդ զոհվել է‚ ևս 60-ը ստացել վնասվածքներ:
Reuters-ի տվյալներով՝ զինված խմբավորումը հարձակվել է օդանավակայանի վրա այդպիսով փորձելով փախուստ կազմակերպել օդանավակայանի կողքը գտնվող բանտի բանտարկյալների համար: Ընդհարման ընթացքում մի քանի ինքնաթիռ է վնասվել: