ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխությունը գնաճի կհանգեցնի, թե ոչ. Արտակ Շաբոյան
ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխությունը գնաճի չի հանգեցնի։ Այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՏՄՊՊՀ Արտակ Շաբոյանը։
Անդրադառնալով 2018 թվականին մեր երկրի համար ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխությանը՝ նա ընդգծել է, որ այն էական ազդեցություն չի կարող ունենալ մի շարք լայն սպառման ապրանքների գնի վրա։
«Խոսքը ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ և կաթնամթերք, որոնց մասով, նախ մեր երկիրը բավականին զարգացած տեղական արտադրություն ունի, ինչի հաշվին հիմնականում պահանջարկը բավարարվում է, և, ապա, այդ ապրանքների հիմնական մասը ներկրվում է հենց ԵԱՏՄ-ից և ոչ երրորդ երկրներից: Հետևապես, մենք կարծում ենք, որ այս փոփոխությունը գների բարձրացման առումով որևէ էական հետևանք րի կարող ունենալ»,- նշել է Շաբոյանը: