Երևանի Նորագավիթի նորակառույց կամրջի վրա 52-ամյա վարորդը КамАЗ-ով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում 52-ամյա Լեռնիկ Ղազարյանը Նորագավիթի նորակառույց կամրջի վրա իր վարած КамАЗ 54112 մակնիշի 34 DQ 230 համարանիշի 02 Լ 21 կիսակցորդիչ ավտոմեքենայով բախվել է կամրջի ճաղավանդակներին ու երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։