Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասները. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին
Այսօր Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին, Ռոբերտ Գալստյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը:
Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: