Պետությունը հայտնվել է վատթար վիճակում. պետական պահուստներ կվաճառվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն իրենց գործողություններով հիմնավորում են տեսակետը, որ այս տարիներին պետությունը հայտնվել է վատթար վիճակում: Հիմա էլ բանը հասել է պետական պահուստները վաճառելուն: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է առաջիկա չորս տարիներին վաճառքի հանել թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի պահուստները՝ բյուջեի համար ապահովելով 1,5 միլիարդ դրամ եկամուտ: ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորմամբ` տարիների ընթացքում այդ արժեքները կորցնում են իրենց արդիականությունը, ապրանքային տեսքը և արժեքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ պահուստների վաճառքը կմեկնարկի այս տարվա առաջին եռամսյակում: Փաստորեն, վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը բռնել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղին. նա էլ «լուրջ հիմնավորումներ բերելով»` վաճառեց պետական պահուստային ոսկին, այն էլ աննկարագրելի էժան գնով: Կարճ ժամանակ անց միջազգային շուկայում էապես բարձրացավ ոսկու գինը, և Հայաստանը տուժեց կրկնակի»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: