Ռուսական հեռուստաթույնի ազդեցության դաշտից դուրս Պուտին չկա աշխարհում
Ֆեյսբուքի հայկական սեգմենտում մի հետևողականորեն առաջ տարվող (ու հատկապես ռուս վերլուծաբաններից մի երկուսի հոդվածների տարածման կարգով) թրենդ կա-երբ իբր թե պուտինի ու նրա Ռուսաստանի շատ կոշտ ու անխնա քննադատության քողի տակ սրսկվում է պուտինին աշխարհի տեր ու տիրական ու պախան ներկայացնելու անթաքույց միտումը:
Հանգստացեք, ռուսական հեռուստաթույնի ազդեցության դաշտից դուրս Պուտին չկա աշխարհում, իսկ Ռուսաստանն էլ աշխարհից անդառնալիորեն տեխնոլոգիական, գիտական, կրթական, սոցիալական ու քաղաքակրթական առումներով հետ մնացած մի չուլան է՝ այս պահին գլոբալի ընդամենը 1.8 տոկոսը կազմող ու ամեն հաջորդ տարի էլ ավելի կրճատվող աննշան էկոնոմիկայով:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք