Ջեյ Լոն նկարահանվել է ջինսերի գովազդում, որում վերածվել է Քարդաշյանի (լուսանկարներ)
Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է «Guess» ջինսերի գովազդային նկարահանումներին: 48-ամյա աստղը ամենատարիքով կինն է դարձել, ով երբևէ մասնակցել է այս բրենդի նկարահանումներին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Գովազդային լուսանկարում երգչուհին, դերասանուհին այնքան հրաշալի տեսք ունի, որ երկրպագուները չեն կարողացել չնշել, որ նրա ձիգ բարեմասնությունն անբնական տեսք ունի և ավելի շատ նման է Քիմ Քարդաշյանին: Երկրպագուները նշել են, որ Ջեյ Լոն լղոզված է, և ֆոտոշոփ շատ են օգտագործել, երբ մշակել են նրա լուսանկարը: