Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը երևակայական հիվանդ է
Մեր արևելյան հարևանների մոտ կրկին «արցախյան» սրացում է: Ամենազավեշտալին այն է,որ պաշտոնական Բաքուն փորձում է կեղծել այլ երկրի ներկայացուցչի խոսքերը և այն ներկայացնել սեփական հասարակությանը որպես պաշտոնական Բաքվի դիրքորոշման հաղթանակ:
Հունվարի 15-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ-ի 2017 թ-ի աշխատանքին վերաբերող մամլո-ասուլիս էր կազմակերպել,որի ժամանակ անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են լուծել միայն Հայաստանը և Ադրբեջանը...Ռուսաստանը,ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ անում են ամեն ինչ,որ ստեղծեն հակամարտության լուծման հնարավորություններ» -ասել էր ՌԴ արտգործնախարարը...
Այսպիսի հայտարարություններ արել են բազմաթիվ երկրների և հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները:
Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի մամլո ասուլիսում հնչած մտքերը Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ և ալիևյան ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագրի բնորոշմամբ «чурка» Հիքմեթ Հաջիևը հայտարարել է,որ Բաքուն ողջունում է Լավրովի հայտարարությունն այն մասին,որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով...Հետաքրքիր է,որտեղի՞ց է Հաջիևը Լավրովից լսել այսպիսի մտքեր:
Նույնիսկ ալիևյան ԶԼՄ-ներն իրենց թույլ չէին տվել ամբողջ օրվա ընթացքուն այս աստիճան կեղծել Արցախյան հիմնահարցին վերաբերող ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը,ինչպես դա արեց Հաջիևը: Նույն հաջողությամբ կարելի էր Լավրովի անունից հայտարարել,որ հայերը գրավել են Բաքուն:
Ադրբեջանում Հաջիևին հավատացողները հպարտանում են Ալիևով և նրա քաղաքականությունով, իսկ չհավատացողների և այլազգի ընթերցողների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում,որ կամ Հաջիևը էժանագին ստաղոս է կամ էլ երևակայական հիվանդ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք