Ինչո՞ւ եք մտածում՝ եթե կան մարդիկ, որոնք ՊՆ քայլը ադեկվատ չեն համարում, ուրեմն թշնամի են, արևմուտքի գործակալ, պակաս հայրենասեր
Զգում էի, որ վիրավոր զինվորին օգնելու ՊՆ կոչի հետ կապված այս խառնաշփոթում վերջը մի էշություն կարդալու էի։ Հոդված աչքովս ընկավ, թե իբր զինվորին օգնելու ՊՆ-ի կոչը քննադատելու արշավի հետևում արեւմուտքն է կանգնած: Արա լավ ինչքա՞ն կարելի է ամեն ինչում արևմուտքին մեղադրել։
Ասենք ինչի՞ էլի, ինչի՞ եք մտածում, որ եթե կան մարդիկ, որոնք ՊՆ քայլը ադեկվատ չեն համարում, ուրեմն թշնամի են, արևմուտքի գործակալ, կամ ասենք ձեզանից պակաս հայրենասեր։
Ինձ ոչ մեկից ավելի հայրենասեր չեմ համարում, բայց հաստատ համոզված եմ, որ քվազի հայրենասերներից ոչ մեկ ինձանից ավելի հայրենասեր չէ։ Հիմա, որ ինչ որ քայլ սխալ ենք համարում, չի նշանակում, որ թացն ու չորը պտի իրար խառնեք ու բոլորին մեղադրեք, ձեզ դարձնեք ռազմահայրենասեր, իսկ մյուսներին թշնամիներ, գործակալներ ու եսիմ էլ ինչեր:
Մկրտչ Իսրայելյան. Ֆեյսբուք