Միայն Շպռոտին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է. երգչուհին շարունակում է սադրել՝ տարազով լուսանկարներ հրապարակելով
Շպռոտը շարունակում է սադրիչ լուսանկարներ հրապարակել «Instagram»-ում: Այս անգամ ԱՄՆ-ում բնավող երգչուհին Instagram-ի իր էջում տարազով լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են իր սկանդալային՝ «Գարուն եկավ» հոլովակի ընթացքում:
Երգչուհին անտարբեր չի մնացել նաև սոցցանցերում վերջին օրերին մեմ դարձած տարազով կովի պաստառի նկատմամբ, և գրել է.
«Wow, փաստորեն միայն ՇՊՌՕՏ-ին չի կարելի տարազ հագնել, մեր կովերին կարելի է»: