Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջից ջնջել է «բոշան դու ես» սկանդալային մեկնաբանությունը
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջից գրառումներից մեկի մեկնաբանություններից հեռացրել է Պետրոս Սարգսյան անունով օգտատիրոջ մեկնաբանությունը, որն էր «1000 դրամները պրծան, թե՞ թազա բոշության ձև է», ինչին ի պատասխան, նախարարը գրել էր. «Բոշան դու ես»:
Տվյալ արտահայտության համար Վիգեն Սարգսյանի դեմ կարող է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում վարույթ հարուցվել: