Կարեն Կարապետյանը ՊԵԿ ղեկավար կազմի հետ խոսել է 2018-ից 2020 թվականների մասին (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:
Կառավարության ղեկավարը ՊԵԿ ղեկավար կազմի հետ հանդիպումից փոքրիկ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ՊԵԿ կատարած այցով մեկնարկել ենք մեր այցելությունները մի շարք պետական կառավարման մարմիններ, որոնք հաշվետվություն են ներկայացնելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և այս տարվա ծրագրերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, ապա 2017թ. աշխատանքները գնահատում եմ դրական և 2018թ.-ին հանձնարարել եմ շատ հետևողական շարունակել դրանք, որպեսզի բիզնեսով զբաղվելու տեսանկյունից Հայաստանը դարձնենք հնարավորինս օրինակելի երկիր»,- հայտարարել է երկրի վարչապետը: