Կանանց բռնցքամարտի ժամանակ մրցակիցներից մեկը հարվածել է մյուսի ճակատին և կոտրել ձեռքը (տեսանյութ)
Կանանց խառը ոճի բռնցքամարտի UFC առաջնության ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչ Փեյջ Վանզանտը կոտրել է ձեռքը՝ մրցակցի գլխին հարվածելու հետևանքով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նշվում է‚ որ երկրորդ ռաունդի ժամանակ Վանզանտը հարվածել է մրցակցի ճակատին‚ ինչի հետևանքով կոտրվել է նրա աջ ձեռքի ոսկորը: Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:
Չնայած վնասվածքին‚ աղջիկը չի դադարեցրել մարտը և բոլոր 3 ռաունդներում պայքարել է հաղթանակի համար: Սակայն ի վերջո հաղթանակը բաժին է հասել նրա մրցակցին:
Spinning back fist from @PaigeVanzantUFC lands, then she gets JRC to the ground! #UFCSTL pic.twitter.com/xh50dh4W4t
— UFC (@ufc) 15 января 2018 г.