Վեգանը կատաղել է և հարձակվել աղջկա վրա՝ նրան մեղադրելով վեգանների մշակույթը անարգելու մեջ
Ամերիկացի ուսանողուհի Աննա Դել Ռեյը (Anna Del Rey) հրապարակել է Facebook օգտատերի հետ իր երկխոսությունը‚ ով նրան մեղադրել է վեգանների մշակույթը շահագործելու մեջ՝ տոֆու պանրով ուտեստի բաղադրատոմս հրապարակելու համար‚ հայտնում է The Sun-ը:
Աղջիկը մասնավորապես կիսվել է խմբում tofurkey ուտեստի բաղադրատոմսը‚ որտեղ հնդկահավի միսը փոխարինված է տոֆու վեգան պանրով: Վեգաններից մեկը շնորհակալություն է հայտնել աղջկան և հարցրել՝ քանի տարի է վերջինս բուսակեր:
Իմանալով որ աղջիկը բուսակեր կամ վեգան չէ‚ օդտատերը «հարձակվել» է աղջկա վրա և մեղադրել նրան՝ վեգաններին անարգելու մեջ‚ քանի որ «տոֆու պանիրը միայն վեգանների և բուսակերների համար է նախատեսված»: Նա անվանել է նրան «ցուցամոլ մսակեր»:
Facebook-ում այս փոստը ավելի քան հազար ռեփոստ է հավաքել‚ իսկ մեկնաբանություններում այլ վեգաններ այս արարքը ծիծաղելի են որակել: