Ֆիլիպիններում հրաբուխ է ժայթքել. 9 000 հոգու տարհանում են (լուսանկարներ)
Ֆիլիպինների իշխանությունները տարհանում են 9 հազար մարդու արթնացած հրաբխի պատճառով‚ հայտնում է Associated Press-ը:
Մայոն հրաբուխը ժայթքել է այսօր՝ հունվարի 15-ին: Ֆիլիպինների հրաբխի ուսումնասիրման և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է‚ որ ժայթքումից վտանգը 5-բալանոց համակարգով 3 է:
Այսօր առավոտյան հրաբխից լավա է ժայթքել և իջել մոտ 500 մետր՝ սարի լանջով: Նաև ֆիքսվել է հրաբխային մոխրի արտահոսք:
Մասնագետները նախազգուշացնում են‚ որ ուժգին ժայթքում կարող է տեղի ունենա մի քանի շաբաթների կամ նույնիսկ օրերի ընթացքում: