Խոշոր ավտովթար Երևանում. «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արգիշտիի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 DF 012 համարանիշի և Opel մակնիշի 77 VR 101 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։