Մեքսիկական լողացող կազինոն հրդեհվել է. տուժել են 15 հոգի (տեսանյութ)
Մեքսիկական ծովածոցում կազինո նավի վրա հրդեհ է տեղի ունեցել‚ ինչի արդյունքում 15 մարդ է տուժել‚ հայտնում է ABC-ն:
Հավելյալ տեղեկություններով՝ հրդեհի բռնկման ժամանակ նավի տախտակամածին 50 հոգի է եղել: Նավավարը հասցրել է զգուշացնել մարդկանց՝ նավը լքել‚ ովքեր էլ ստիպված են եղել լողալով հասնել ափին (100 մ):