Խոշոր ավտովթար Երևանում. Սրտաբանական հիվանդանոցի մոտ բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և Toyota-ն. կան վիրավորներ (լուսանկարներ)
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում՝ Սրտաբանական հիվանդանոցի մոտ, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 4334 S համարանիշի ավտոբուսը և Toyota մակնիշի 34 RQ 205 համարանիշի ավտոմեքենան, իսկ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։