Ճիշտ չէ՝ Ազգային ժողովի ամբիոնից թանկացումների դեմ բողոքի դուրս եկողներին ամբոխ անվանելը. Փաշինյանը՝ Բաբլոյանին
«Ուղղե'ք ձեր այդ ձևակերպումը»,- այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի տարվա առաջին քառօրյային Արա Բաբլոյանի ձևակերպմանը նման կերպ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ ճիշտ չէ, որ Ազգային ժողովի ամբիոնից մասնավորապես բողոքի դուրս եկող քաղաքացիներին անվանում եք անբոխ՝ դրանով փորձելով նեգատիվ երանգավորում տալ: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ նման բառապաշար չօգտագործվի»,-նշեց Ելք խմբակցության ղեկավարը: