Մեկ խայթոցով՝ 100 մարդու մահ. գիտնականները հայտնաբերել են ռեկորդային չափով թույն ունեցող օձ (լուսանկարներ)
Վիպլաշ օձը, որն ապրում է Ավստրալիայում, իր թույնով ռեկորդ է սահմանել: Նրա մեկ խայթոցի դեպքում փոխանցվում է երեք գրամից ավելի թույն, ինչը բավարար է 100 մարդ սպանելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Նա կարող է ունենալ մինչև երկուսուկես մետր երկարություն, նրա մեկ խայթոցում կա 3.1027 գրամ թույն, ինչը գերազանցում է իր տեսակի օձերի սովորական ցուցանիշը երկու անգամ:
Այս տիպի օձերն անկանխատեսելի են և վտանգավոր են իրենց ագրեսիայով: