«Ծիծաղեցնող ինքնանկարը». նկարն ավարտելուց հետո նկարիչը տարօրինակ կերպով ինքնասպան եղավ
Վիեննայի Բելվեդերյան պալատում ինձ համար մինչ այդ անհայտ նկարիչ Ռիխարդ Գեռստլի «Ծիծաղեցող ինքնանկարը» ստվերեց կողքին կախված Վան Գոգի և Ռեմբրանտի նկարների հմայքը։ Հետո քչփորելով այս նկարի պատմությունը շատ ավելի սիրեցի:
Ռիխարդ Գեռստլը այս նկարում 25 տարեկան է, բայց նրան երկու անգամ արդեն վռնդել են Ավստրիայի արվեստների ակադեմիայից ոչ ավանդական նկարչության և բռնկուն բնավորության համար։ Նկարիչը հայտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, նրանից երես են թեքում բոլորը, նույնիսկ սիրած կինն է հեռանում։
Ռիխարդի պատասխանը այդ ամենին այս ծիծաղող ինքնանկարն է։ Նա ծիծաղում է ու նկարում է իր ծիծաղը։
Հ.Գ. Այս նկարը ավարտելուց անմիջապես հետո նկարիչը տարօրինակ կերպով ինքնասպան է լինում։ Երկու անգամ դանակով հարվածում է իր կրծքին, հետո կախվում է։
Նարեկ Մալյան. Ֆեյսբուք